
Երկրում վխտում է թմրամոլությունը, մտել է արդեն դպրոցներ, տելեգրամներով «ափաշքյարա» վաճառում են՝ իշխանություն կոչվածը կապ չունի. Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը գրում է. «ՔՊ-ականներն էնպիսի վայնասուն են կապել, կարծես թե ինչ-որ մեկը մեղադրում է, որ Նիկոլ Փաշինյանն է ուղիղ հանձնարարել սպանել Վոլոդյա Գրիգորյանին։ Այստեղ հարցը բոլորովին այլ տիրույթում է։ Երկրում վխտում է թմրամոլությունը, մտել է արդեն դպրոցներ, տելեգրամներով «ափաշքյարա» վաճառում են՝ իշխանություն կոչվածը կապ չունի, երկրում սպանում են ընդդիմադիր համայնքապետին, իշխանությունը կապ չունի, երկրում առևանգում են կալանքի մեջ գտնվող ընդդիմադիր երիտասարդին, տանում ու խոշտանգում, իշխանությունը կապ չունի, կալանավորում են մեկ այլ ընդդիմադիր համայնքապետին ընտրվելուց անմիջապես հետո, իշխանությունը կապ չունի։
Դրա փոխարեն իրավապահ համակարգը կարողանում է հաջողությամբ խայտառակ լինել ու գրոհել Մայր Աթոռը, գործ կարել ու կալանավորել Սրբազաններին, տասնյակ այլ անմեղ մարդկանց, Սամվել Կարապետյանին և այսպես շարունակ։
Այսինքն, երբ հարցը հասնում է իրենց իշխանությանը, իրավապահ համակարգի մի ողջ բանակ պատրաստ է ներգործել, իսկ այլ «մանր-մունր» հարցերով զբաղվելու ժամանակ, զահլա ու մոտիվ կարծես թե չկա»։