Բաժիններ՝

Ղրիմի պատճառով փոխվել է Ռուսաստանի աշխարհագրական կենտրոնը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանին Ղրիմի միացումը պատճառ է հանդիսացել երկրի աշխարհագրական կենտրոնի փոփոխման: Ավելի վաղ այդ կենտրոնը գտնվել է Կրասնոյարսկի երկրամասի Վիվի լճի ափին, մինչդեռ այժմ այն տեղափոխվել է մի քանի տասնյակ մետր դեպի հարավ:

Այս մասին հայտարարել է Ռուսական աշխարհագրական համայնքի կրասնոյարսկյան բաժնի պետ Գենադի Լուբինեցը: Նրա խոսքերով՝ աշխարհագրական նախկին կենտրոնում կառուցված է եղել ժամատուն և տեղադրված է եղել 8 մետրանոց ուղղափառ խաչ:

Հոգևորականներն այժմ խաչ են տեղադրել նաև Ռուսաստանի աշխարհագրական նոր կենտրոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031