Բաժիններ՝

Ադրբեջանական կողմը հայտնել է առաջնագծում ևս մեկ զինծառայողի կորստյան մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը կորցրել է ևս մեկ զինվոր: Ադրբեջանական բանակի զինվոր Թարլանլի Սահիլ Յաշարօղլուն մահացել է ճակատային գծում ստացած հրազենային վնասվածքից:

Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն (չնայած դրան՝ լրատվամիջոցն այս նյութը վերնագրել է հետևյալ կերպ. «Հայերը սպանել են ևս մեկ ադրբեջանցի զինվորի» – 168.am): Զինդատախազությունը հարուցել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ դրանով իսկ ադրբեջանական բանակի կորուստների թիվը հասավ 16 մարդու:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ը հանրության ցասումից փրկվելու համար 1 օրում կրած կորուստները բաժանել է 3 օրվա վրա, և որ ադրբեջանական բանակը վերջին 20 տարում առաջնագծում չէր կրել այդչափ կորուստներ:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս