
ՌԴ ՊՆ-ը Ջեն Փսակիին խորհուրդ է տվել հայտարարություններ անելիս օգտվել աշխարհագրական ատլասից

Ռուսական ИТАР-ТАСC լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ՊՆ-ը մտահոգություն է հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջենիֆեր Փսակիի կողմից «աշխարհագրական տարրական գիտելիքներ» չունենալու կապակցությամբ:
ՌԴ ՊՆ-ը Ջեն Փսակիին խորհուրդ է տվել հայտարարություններ անելիս օգտվել աշխարհագրական ատլասից: Օգոստոսի 4-ին Ջեն Փսակին հայտարարել էր, որ Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Ուկրաինային հարակից շրջաններում խոշոր զորավարժություններ անցկացնելու Ռուսաստանի պլանի կապակցությամբ, և որ նման վարժանքները «սադրիչ» են:
Դրանից առաջ ՌԴ ՊՆ-ը հայտնել էր, որ օգոստոսի 4-8-ին զորավարժություններ է անցկացնելու օգոստոսի 4-8-ին Աշուլուկի զորավարժարանում, որոնք պլանավորված են եղել դեռ նախորդ տարի և որոնց մասնակցելու է ավելի քան 100 ավիամիջոց:
ՌԴ ՊՆ-ը Ջեն Փսակիին հիշեցրել է, որ Աշուլուկի զորավարժարանը գտնվում է Աստրախանի մարզում՝ ռուս-ուկրաինական սահմանից գրեթե 1000 կիլոմետր հեռավորության վրա: