ՀՀ-ն և Ադրբեջանը հրավիրվել են նախարարների, իսկ Վրաստանը՝ դեսպանի մակարդակով, ինչն անընդունելի է․ Վրաստանը դժգոհ է ԵՄ-ից

Եվրամիությունը վարում է մանկապարտեզի մակարդակի արտաքին քաղաքականություն և այլևս չի ճանաչում աշխարհագրությունը՝ չտեսնելով Վրաստանի նշանակալի դիրքը․ այս մասին, ինչպես գրում է ТАСС-ը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նախորդ օրը Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ երկիրը չի մասնակցի հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, քանի որ Վրաստանը հրավիրվել է դեսպանների մակարդակով, այլ ոչ թե նախարարների։ Սակայն, ինչպես նշել է նախարարությունը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հրավիրել է Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարներին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն այս վերաբերմունքն անընդունելի է անվանել։

«Ցավոք, Բրյուսելի արտաքին քաղաքականությունը մանկապարտեզի մակարդակի է։ Այս որոշումն արդեն իսկ ցույց է տալիս, որ նրանք ոչ միայն ժխտում են փաստերը՝ որտեղ է գտնվում Վրաստանը տնտեսական, ժողովրդավարական և ինստիտուցիոնալ զարգացման առումով, ԵՄ տեսանկյունից զարգացման առումով։  Նրանք ոչ միայն այլևս չեն տեսնում դա, այլև նույնիսկ քարտեզը չեն տեսնում, նրանք չեն ճանաչում աշխարհագրությունը», – նշել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանը ԵՄ-ի հետ «ռազմավարական համբերության» ռեժիմի մեջ է։ Պապուաշվիլին նշել է, որ իր անգործունակ արտաքին քաղաքականությամբ Բրյուսելը վնասում է ինքն իրեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930