Բաժիններ՝

Պուտինը կառավարությանը հանձնարարել է զգուշությամբ պատասխանել արևմտյան պատժամիջոցներին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ կառավարությանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու.

«Ես արդեն տվել եմ նման հանձնարարական: Բնականաբար, դա պետք է անել չափազանց զգուշությամբ, որպեսզի աջակցություն հայտնենք հայրենական արտադրողներին, սակայն չվնասենք սպառողներին: Քաղաքական գործիքներով տնտեսության վրա ճնշում գործադրելն անընդունելի է և հակասում է բոլոր նորմերին ու կանոններին:

Դրա հետ կապված՝ Ռուսաստանի կառավարությունն արդեն իսկ առաջարկել է պատասխան մի շարք միջոցներ՝ ընդդեմ մի շարք երկրների կողմից այսպես կոչված պատժամիջոցների»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արդեն իսկ պատժամիջոցներ են սահմանել գրեթե 90 ռուս և ուկրաինացի գործարարների, պաշտոնյաների, ակտիվիստների ու ուժայինների, ինչպես նաև մի քանի տասնյակ ընկերությունների ու բանկերի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս