
Ադրբեջանում 3 ամսով կալանավորել են Արիֆ Յունուսին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատարանն այսօր որոշել է 3 ամիս ժամկետով նախնական կալանքի տակ վերցնել կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսին:
Հուլիսին 30-ին դատարանը որոշել էր, որ նա պետք է գտնվի ոստիկանների վերահսկողության ներքո, իսկ նրա կին, Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը պետք է կալանավորվի:
Ամուսինները մեղադրվում են պետական դավաճանության և այլ հանցանքների մեջ: Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը հայտնել է, որ «Յունուսը քանիցս, առանց ոստիկանների թույլտվության, լքել է այն շրջանը, որում նա բնակվում էր, և հանդիպել է այնպիսի անձանց հետ, որոնք գտնվում են քրեական հետապնդման մեջ»:
Բացի այդ, Յունուսին մեղադրել են համացանցում նամակագրությամբ զբաղվելու, ԶԼՄ-ներին հարցազրույցներ տալու մեջ, որոնցում նա ներկայացրել է «միակողմանի և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»: Արիֆ Յունուսին ձերբակալել էին այսօր, երբ նա եկել էր մեկուսարան՝ տեսակցելու համար իր կնոջը: