ՀՀ-ն արդեն զգում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների հետևանքները. «Ժողովուրդ»
«Բոլորովին վերջերս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների ու այդ համատեքստում Հայաստանի՝ ԵՏՄ–ին անդամակցելու հեռանկարի մասին, հայտարարել, թե «ՀՀ անդամակցությունը ԵՏՄ–ին բխում է մեր երկրի տնտեսական զարգացման և ռազմավարական շահերից։
Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ»»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Այսօր, սակայն, դեռ ԵՏՄ–ին չանդամակցած Հայաստանն արդեն սեփական մաշկի վրա զգում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների հետևանքները։
ՌԴ տնտեսության մեջ սկսված վայրիվերումների առաջին նախանշաններից մեկը Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալի նվազումն է։ «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ 2013թ. երկրորդ եռամսյակում ՌԴ–ից ՀՀ ֆիզիկական անձանց միջոցով եկել է ավելի քան 369.5 մլն դոլար, իսկ այս տարի փոխանցումների ծավալը կազմել է 364.1 մլն դոլար։ Ընդ որում, միայն 2013թ. հունիսին ՀՀ ավելի քան 141 մլն դոլար է փոխանցվել, իսկ այս տարվա հունիսին՝ 134 մլն դոլար»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։