Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն այժմ բախվել է «Սառը պատերազմի» ավարտից հետո ամենալուրջ մարտահրավերին. Ռասմուսեն

Բրիտանական The Financial Times թերթում հրապարակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հոդվածը, որում նա ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելի ակտիվ գործողություններ ձեռնարկել ուկրաինական ճգնաժամի ֆոնին.

«ՆԱՏՕ-ն անհատական խաղացող չէ: Այն 28 ինքնիշխան պետությունից բաղկացած միություն է, և մեր բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի արդյունքում: Միասին մենք ավելի ուժեղ ենք, քան՝ առանձին:

Ներկայումս ՆԱՏՕ-ն բախվել է «Սառը պատերազմի» ավարտից հետո ամենալուրջ մարտահրավերին, ինչի համար էլ բոլոր դաշնակիցներին անհրաժեշտ է ձեռնարկել ավելի շատ միջոցներ՝ ընդհանուր անվտանգության համար:

Ռուսաստանի հետ հարաբերությունները դաշինքի համար միակ մարտահրավերը չեն: Պետք է ուշադրություն հատկացնել Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի ու Կովկասի երկրների ճգնաժամերի վրա: Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովն ի ցույց կդնի վճռական գործողություններին մեր պատրաստակամությունը»:

Սրանից առաջ էլ Ռասմուսենը հայտարարել էր, որ Ուելսի գագաթաժողովն ունենալու է բեկումնային բնույթ՝ դաշինքի անվտանգության բարձրացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս