Բաժիններ՝

ԱՄՆ-ում ի հայտ է եկել «նոր Սնոուդեն»

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ դաշնային կառավարությունը եկել է այն եզրակացության, որ երկրի ազգային անվտանգության ոլորտում ի հայտ է եկել նոր աղբյուր, որը գաղտնի նյութեր է փոխանցում ԶԼՄ-երում: Այս մասին հեռուստաալիքին հայտնել են ամերիկացի պաշտոնատար անձինք, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունը:

ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի գաղտնի փաստաթղթերը հատկացվել են ամերիկյան The Intercept ինտերնետային պարբերականին, որն ավելի վաղ հրապարակել էր ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերը:

Դրանից հետո կայքում հրապարակվել էր հոդված, որն առնչվում էր այն անձանց տվյալների բազային, որոնց կասկածում կամ մերկացրել են ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ:

Մասնավորապես, դրանում ընդգծվում է, որ Բարաք Օբամայի նախագահության ժամանակ ավելի քան 10 անգամ (մինչև 47.000 մարդու) աճել է այն անձանց թիվը, որոնց արգելվել է մուտք գործել ԱՄՆ:

Բացի այդ, հոդվածում նշված է, որ Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունից հետո երկրի իշխանությունները սկսել են հավաքել ԱՄՆ-ում բնակվող ենթադրյալ ահաբեկիչների կենսաչափական տվյալները: ԱՄՆ-ի իշխանություններն արդեն իսկ սկսել են որոնել այդ ամենը բացահայտած անձին:

Սնոուդենի մասնակցությունն այդ ամենում հերքվում է նրանով, որ հրապարակված նոր փաստաթղթերը թվագրված են 2013 թվականի օգոստոսին, իսկ այդ ժամանակ ԿՀՎ-ի նախկին աշխատակիցն արդեն իսկ գտնվել է Ռուսաստանի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս