«ՊՆ դեռևս ընթացք չի տալիս կամավորականների դիմումներին. դրա կարիքը, փառք Աստծո, դեռևս չկա». pastinfo.am

ՀՀ զինված ուժերը մարտական խնդիրների լուծման հարցում կամավորականների անհրաժեշտությունն այս պահին չունեն: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ արդեն իսկ մեկնած կամավորականները Ղարաբաղում են:

Նրա խոսքով՝ կամավորականները գալիս են իրենց հոգու պարտքը համարելով, «գալիս են ոգեշնչելու, գոտեպնդելու զինվորներին»:

Արծրուն Հովհաննիսյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր օր ՊՆ-ն հարյուրավոր դիմումներ է ստանում, այդ թվում՝ թե՛ ՀՀ-ից և թե՛ սփյուռքից. «Դիմել են որպեսզի գան և զինվորագրվեն, բայց մենք դեռևս ընթացք չենք տվել, դրա կարիքը, փառք Աստծո, դեռևս չունենք: Այս ամենը պետք է դիտարկել հայոց միասնականության, հայոց ոգու մեջ, ինչը միանշանակ դրական է, և հակառակորդը դրանից ազդվում է, քանի որ տեսնում են, որ մենք միասնական ենք, սակայն առայժմ կիրառական նշանակություն չկա»:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների նախագահ Յուրա Միքայելյանն էլ նշել է, որ, ըստ իրեն, ճիշտ է կամավորականների մեկնումը, սակայն դա պետք է կանոնավորված լինի:«Մենք ունենք հզոր բանակ, որը կարողանում է դիմադրել, սակայն, զինվորի կողքին լինելով, նրանց մարտական ոգին բարձր է լինում»,-ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս