Ղազախստանը հրաժարվել է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Ղազախստանը իրեն չի տեսնում որպես միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է Tengrinews.kz-ն, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Ղազախստանը միջնորդ չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության հարցում»,- ասել է Ղազախստանի առաջնորդը։

Տոկաևը կարծում է, որ Կիևն ու Մոսկվան ունակ են երկխոսություն վարել բոլոր վիճելի հարցերի շուրջ՝ երկկողմանի և տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։

Տեսանյութեր

Լրահոս