Բաժիններ՝

Էրդողանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են հատկապես Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումները, ինչպես նաև տարածաշրջանայաին և գլոբալ հարցեր։

Էրդողանը նշել է, որ Իսրայելի ագրեսիան թիրախավորում է ոչ միայն պաղեստինցիներին, այլ նաև տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությունը։ Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ միջազգային հանրությունը պետք է մեծացնի Իսրայելի վրա ճնշումը՝ Գազա հումանիտար օգնության անխափան հասանելիության համար։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան ավելացրել է ջանքերը այդ հակամարտության դադարեցման համար ու կարևորել է անհապաղ հրադադարի և տևական խաղաղության հասնելու ջանքերի ակտիվացումը։

Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930