
Լուկաշենկոն որոշել է այցելել Ռուսաստան և հանդիպել Պուտինի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 25-26-ը կայցելի Ռուսաստան, հաղորդում է «Пул Первого» Տելեգրամ-ալիքը։
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 25-26-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն»,- նշել է հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի հեղինակների խոսքով՝ Բելառուսի առաջնորդը կմասնակցի Գլոբալ ատոմային ֆորումին և կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և միջազգային օրակարգը։