Բաժիններ՝

Զելենսկին հայտարարել է, որ ընտրություններն Ուկրաինայում հնարավոր են հրադադարի դեպքում

Ուկրաինան կարող է նախագահական ընտրություններ անցկացնել, եթե հրադադար կնքվի։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Fox News-ին տված հարցազրույցում։

«Մեզ անհրաժեշտ է անվտանգություն ընտրությունների համար։ Նույնիսկ, եթե մեր սահմանադրության տեսակետից դա դժվար է, այնուամենայնիվ, եթե հրադադար լինի, մենք կարող ենք ընտրություններ անցկացնել։ Իհարկե,  գործընկերների աջակցությամբ։ Մեզ անվտանգություն է անրաժեշտ», – ասել է նա: 

Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2023 թվականի հոկտեմբերի վերջին, իսկ նախագահի ընտրությունները՝ 2024 թվականի մարտին:

Սակայն, պատերազմի պատճառով հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ չեն անցկացվում ոչ խորհրդարանական, ոչ էլ նախագահական ընտրություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930