Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել դիտարկել Հայաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այս մասին նշված է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան տարածած հայտարարությունում:
Ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրել է «անպատասխանատու և սադրիչ գործողություններում, որոնք հանգեցրել են բռնությունների զգալի էսկալացմանն ու երկկողմ կորուստների, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների ձգձգվող օկուպացումը հանդիսանում է Հարավային Կովկասի խաղաղության ու անվտանգության գլխավոր սպառնալիքը»:
Հիշեցնենք, որ երեկ REX գործակալությում հրապարակած իր հոդվածում քաղաքագետ Ֆահրադդին Աբոսզոդան գրել էր, որ եթե շփման գծում դիվերսիան իրականացրել է հայակական կողմը, ապա ինչու են զոհված ադրբեջանցի զինծառայողների դիակները գտնվել հայկական կողմի վերահսկած տարածքներում: