Բաժիններ՝

Բուլղարիայում «Հարավային հոսքի» նախագիծը «սառեցվել» է մինչև Եվրոպական հանձնաժողովի որոշումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը աջակցել է եվրոպական կանոններով ռուսական «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը:

Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ խոսելով առաջիկա երկու ամսում երկրի կառավարության առջև կանգնած տեխնիկական խնդիրների մասին. «Աջակցում եմ եվրոպական կանոններով գազատարի կառուցման նախագծին: Սակայն մինչև Եվրոպական հանձնաժողովի որոշումը, Բուլղարիայում «Հարավային հոսքը» կմնա սառեցված»:

2014 թվականի հունիսի սկզբին Բուլղարիա այցելեցին ամերիկացի կոնգրեսականները, ինչից հետո երկրի կառավարությունը սառեցրեց «Հարավային հոսք» նախագծի իրագործումը:

Հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ մտադիր է կասեցնել «Հարավային հոսքի» նախագծի իրագործումը ԵՄ-ի երկրներում, ինչն առաջին հերթին վերաբերվում է Բուլղարիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս