Ինչո՞ւ էր ԱԺ-ն լռում մինչև կրակոցները. «Ժողովուրդ»

«ԱԺ վեց խմբակցությունները երեկ համատեղ հայտարարություն են ընդունել՝ վերջին օրերին սահմանին զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Խորհրդարանական ուժերը ՀՀ բանակին և զինվորներին սատարելու հարցում միասնականություն հայտնելուց բացի, կոչ են արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին գործնական քայլեր ձեռնարկել դիպուկահարներին հեռացնելու, վերջին միջադեպերի քննության և ժողովուրդների միջև ատելություն սերմանող քայլերը բացառելու ուղղությամբ: Ուշագրավը, սակայն, հայտարարության հետևյալ հատվածն է.

«Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը»:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանին մեծաքանակ սպառազինություն վաճառող երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է, եւ այս առումով, ԱԺ 6 խմբակցությունները թեեւ կոնկրետ անուն չեն հնչեցրել, բայց եւ բավականին թափանցիկ հասկացրել են՝ ում նկատի ունեն:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս