Նայե՛ք այս լուսավոր ընտանիքին և լա՛վ մտածեք, թե առաջիկա ընտրություններին մեր ընտանիքների ճակատագիրը ում ենք վստահելու. Տ. Ռուբեն վարդապետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը կիսվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ընտանեկան լուսանկարով ու կոչ արել լավ մտածել, թե մեր ընտանիքների ճակատագիրն ում ենք վստահելու։

«Նայե՛ք այս լուսավոր ընտանիքին եւ մտածե՛ք, լա՛վ մտածեք, թե առաջիկա ընտրություններին մեր կյանքը, մեր ընտանիքների ճակատագիրն ում ենք վստահելու»,- գրել է Հայր Ռուբենը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930