
Ադրբեջանական կողմը հայտնել է մայորի մահվան և ենթասպայի վիրավորվելու մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի ենթասպա Վալեհ Հոսիևը: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել ճակատամերձ գոտում և տեղափոխվել է հոսպիտալ:
Modern.az կայքն իր հերթին հայտարարել է, որ գիշերային ժամերին մահացել է 40-ամյա մայոր Մամեդով Ռաշիդ Նաբիօղլուն, ով տառապում էր քաղցկեղից: Մայոր Ռաշիդ Մամեդովը իր կյանքի 20 տարիները նվիրաբերել է Ադրբեջանի զինված ուժերին և իր ծառայության 80 տոկոսն անցկացրել է առաջնագծում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր ադրբեջանական բանակի երկու զինծառայողի մահվան մասին: