Բաժիններ՝

Ֆրանսիան «ճգնաժամային շտաբներ» է բացել Թուրքիայի ահաբեկչություններից հետո

Թուրքիայի ահաբեկչություններից հետո Ֆրանսիան «ճգնաժամային շտաբներ» ու «թեժ գծեր» է բացել Ստամբուլում ու Փարիզում: Այս մասին «Ուկրինֆորմին» հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ մամլո ծառայությունից:

«Մեր պահանջով ստեղծվել են «ճգնաժամային շտաբներ» ու բացվել են «թեժ գծեր» Փարիզում ու Ստամբուլում»,- ասված է մամլո ծառայության հաղորդագրությունում: Բացի այդ՝ Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը նախազգուշացնող sms-հաղորդագրություն է ուղարկել իր 315 քաղաքացիներին, որոնք ահաբեկչության ժամանակ գտնվել են Թուրքիայի տարածքում:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն էր հայտնել, որ Թուրքիայում ճամփորդող Ֆրանսիայի քաղաքացիների համար ստեղծվել է ԱԳՆ-ին կից հատուկ «ճգնաժամային շտաբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս