![](/banners/BeFunky-design.jpg)
Ստամբուլի պայթյունի վայրում քաշքշուկ է տեղի ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/16833d9728baa561dd19f99f5e40e6b8__660x.jpg)
Ստամբուլի կենտրոնական հրապարակում, որտեղ նախօրեին մահապարտ ահաբեկիչը խլել է 10 մարդու կյանք, կռիվ է տեղի ունեցել սառը զենքի կիրառմամբ:
Ինչպես հաղորդում է LifeNews-ի թղթակիցը դեպքի վայրից, անհայտ անձինք սկսել են սադրանքի ենթարկել ոչ մեծ պիկետի մասնակիցներին, որոնք ծաղիկներ էին բերել հրապարակ, ապա կանգնել ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը փաստող պաստառներով:
Քաշքշուկի ժամանակ, որին ներկա են եղել նաև բազմաթիվ լրագրողներ, մասնակիցներից մեկը հանել է դանակը, սակայն իրավապահները ժամանակին հասցրել են նրան խանգարել, ինչից հետո հարձակվողը ձերբակալվել է: