Թուրքիայում խոզի գրիպից 14 մարդ է մահացել
2016 թվականից ի վեր՝ խոզի գրիպ է հայտնաբերվել Թուրքիայի 463 քաղաքացիների մոտ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ այդ ընթացքում Թուրքիայում խոզի գրիպից մահացել է 14 մարդ:
Տարեսկզբից սկսած՝ խոզի գրիպի կասկածանքով հիվանդանոցներ են դիմել ավելի քան 2905-ը, որոնց թվում եղել են նաև օտարերկրացիներ:
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուազինօղլուն ասել է, որ մահացածների մեծ մասը հիմանականում 60-ն անց մարդիկ են:
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալով՝ 2015 թվականին խոզի գրիպից մահացել է 181 մարդ: