SOCAR-ը չի կարող տվյալ փուլում Վրաստանին ավելի շատ գազ վաճառել. Կախա Կալաձե
Այս տարի բնական գազի դեֆիցիտը Ադրբեջանից համալրել չի հաջողվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն SOCAR-ի ներկայացուցչի հետ հանդիպման ավարտից հետո, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»
Վրացի նախարարն ասել է, որ կոմերցիոն սպառողների համար նոր սակագնային պլանի վրա աշխատանքներ արդեն կատարվում են:
Կալաձեն հայտարարել է, որ Ադրբեջանից գազամատակարարման ավելացման համար հարկավոր է տեխնիկական աջակցություն՝ համապատասխան ներդրումներով, ինչին կողմերը պատրաստ են:
Նրա խոսքով՝ խոսքը նոր նախագծի մասին է, որը պետք է ավելացնի մատակարարումների ծավալները ու դրանում SOCAR-ի մասնակցությունը:
Կալաձեն նաև ասել է, թե Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է ու 2016 թվականից նախատեսվում է գազատարի շինարարություն համատեղ նախագծի շրջանակում, իսկ 2019-ից՝ «Շահ-Դենիզի» երկրորդ փուլի շինարարությունը: