Բաժիններ՝

Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը, և հավատացած ենք, որ կողմերը դա հասկանում են. Ջեյմս Ուորլիք. tert.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Tert.am-ի հետ զրույցում հույս է հայտնում, որ 2016թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել։ Ամերիկացի դիվանագետը նաև նշում է, թե իրենք հույս ունեն, որ կողմերը կդադարեն բռնություն գործածել ու խուսափել կրքեր բորբոքող հռետորաբանությունից, որը հարցականի տակ է դնում խաղաղության հասնելու՝ նախագահների ընդհանուր նպատակը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով անցյալ տարի տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, բայց թե՛ հանդիպումից առաջ, թե՛ դրանից հետո սահմանային լարվածությունը չնվազեց: Հակառակը՝ լարվածությունը մեծացավ: Այդ դեպքում ի՞նչ տվեց այս հանդիպումը կողմերին:

– Նախագահ Ալիևն ու նախագահ Սարգսյանն այն երկու մարդիկ են, որոնց ձեռքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին։ Նրանք պետք է հնարավորինս հաճախ հանդիպեն՝ խաղաղությանն ուղղված առաջընթաց գրանցելու համար։ Մենք նաև աջակցում ենք բանակցություններին, որոնք իրականացվում են նախագահներից ցածր մակարդակով` քննարկելու համապարփակ կարգավորման բազմաթիվ տարրերը։ Նման ջանքերը վստահություն կկառուցեն, կնվազեցնեն լարվածությունն ու կբարելավեն կարգավորման շուրջ երկխոսության մթնոլորտը։

– Հայաստանի փորձագիտական շրջանակները նաև քաղաքական գործիչները կարծիք են հայտնում, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքով հնարավոր չէ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորվել: Ըստ այդ տեսակետների՝ Ադրբեջանը տեսնում է հակամարտության ռազմական կարգավորման հեռանկար, ինչի վկայությունը նրանց կողմից սահմանին կատարվող սադրանքներն են: Համաձա՞յն եք: Ադրբեջանական կողմը սահմանին տանկեր, խոշոր տրամաչափի ականանետեր է կիրառում, ինչի հետևանքով կան զոհեր: Ադրբեջանի նման վարքագիծը արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմ սկսելուն է միտված:

– Երկու նախագահներն իրենք հրապարակայնորեն իրենց հավատարմությունն են հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք հասկանում ենք դա նրանց խոսքից։ Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը, և մենք հավատացած ենք, որ նախագահները դա հասկանում են։

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս