Չի՛ կարելի այդպես, մի՛ արեք այդպես, ի վերջո հարգեք մարդկանց վաստակը. Աշոտ Մարկոսյան

Աշոտ Մարկոսյանը գրում է. «Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ…

Երբ սովորում էի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, ինձ շատ էին հարցնում արդյո՞ք բարեկամական կապ ունեմ տնտեսագիտության պրոֆեսոր Աշոտ Խաչատուրի Մարկոսյանի հետ: Պատասխանն էր ոչ, ինչից հետո դասախոսները շատ էին հավելում, որ ամեն դեպքում Աշոտ Մարկոսյանները փաստորեն լավ գիտեն իրենց մասնագիտությունը:

Պրոֆոսերին անձամբ չճանաչելով հեռակա մեծ հարգանք կա նրա նկատմամբ: Այսօր տեսա մի ռեպորտաժ, որտեղ նա կարծիք էր հայտնում: Ռեպորտաժն առաջին ալիքով էր, ինչը կասկածի տեղիք տվեց ստուգելու պրոֆեսորի կարծիք հայտնելու մղումների մասին:
Մեծ ցավ ապրեցի, որ պարոն Մարկոսյանին, ում այս իշխանությունները համարում են հանցագործ, ում, չնայած պատկառելի տարիքին, նույնիսկ կալանավորել էին: Մենք հարգում ենք պարոն Մարկոսյանի անմեղության կանխավարկածը, ում նկատմամբ հենց այս պահին քրեական գործ է քննվում Հակակոռուպցիոն դատարանում։

Հավանաբար, հենց այդ ամենն օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող դատողություններ են կորզում:
Ի դեպ մեր պատկերացրած Ուժեղ Հայաստանում մարդկանց նկատմամբ ապօրինի հետապնդումներ չպետք է հարուցվեն, մարդկանց այդ ապօրինի հետապնդումներով չպետք է ճնշեն կամ հարմար պահին Հանրային հեռուստաընկերությամբ հարցազրույցներ վերցնեն ի օգուտ իշխանության, երբ դրանից մի որոշ ժամանակ առաջ մատուցում էին որպես հանցագործի:

Չի՛ կարելի այդպես, մի՛ արեք այդպես, ի վերջո հարգեք մարդկանց վաստակը: Ի դեպ, վաստակաշատ տնտեսագետ պարոն Մարկոսյանին օրվա իշխանությունները մեղադրում են, հետևյալում.
«Աշոտ Խաչատուրի Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, Գևորգ Մանուկյանի դրդչությամբ դրդել է կազմել պաշտոնական կեղծ փաստաթուղթ և իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և առաջացել են ծանր հետևանքներ»:

Մեկ անգամ ևս հորդորում եմ հարգել անմեղության կանխավարկածը, բայց նաև ռեպրեսիվ միջոցները չօգտագործել մարդկանցից կարծիքներ կորզելու անպատվաբեր գործում:

Ի դեպ, Աշոտ Խաչատուրի Մարկոսյանի որդին` Արմեն Մարկոսյանը ՔՊ-ի սրտի նախագահ Վահագն Խաչատուրյանի օգնականն է»։

Տեսանյութեր

Լրահոս