Վրաստանում հունվարին գնաճը կազմել է 4.8%

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2026 թվականի հունվարի գնաճի հաշվետվությունը, որի համաձայն՝ տարեկան գնաճը նախորդ ամիս աճել է մինչև 4.8%: Սա 0.8 տոկոսային կետով ավելի է դեկտեմբեր ամսվա գնաճից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Geostat-ի տվյալներով՝ գնաճի վրա ամենամեծ ազդեցությունը շարունակում է ունենալ սննդամթերքի խումբը, որտեղ գները տարեկան աճել են 10.6%-ով, նաև առողջապահության ծախսերը՝ 8.3%-ով, իսկ ռեստորաններում, սրճարաններում և հյուրանոցներում գները տարեկան աճել են 8.1%-ով: Ավելի մանրամասն՝ գնաճն ըստ խմբերի բաշխվում է հետևյալ կերպ.

  • Սնունդ և ոչ ալկոհոլային խմիչքներ. խմբում գները աճել են 10.6 տոկոսով, ինչը տարեկան գնաճի մեջ արտացոլվել է 3.55 տոկոսային կետով: Գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝ ձուկ (20.5 տոկոս), միրգ (16.9 տոկոս), հաց և հացաբուլկեղեն (14.3 տոկոս), շաքար, մուրաբա և այլ հրուշակեղեն (10.2 տոկոս), միս և մսամթերք (9.7 տոկոս), սուրճ, թեյ և կակաո (9.4 տոկոս), բանջարեղեն (8.8 տոկոս), յուղ և ճարպ (8.7 տոկոս), կաթ, պանիր և ձու (8.6 տոկոս), հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր (6.8 տոկոս)։
  • Առողջապահություն. գներն աճել են 8.3 տոկոսով, ինչը տարեկան գնաճի մակարդակում արտացոլվել է 0.68 տոկոսային կետով։ Գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝ հիվանդանոցային ծառայություններ (9.0 տոկոս), բժշկական ապրանքներ, սարքավորումներ և պարագաներ (8.3 տոկոս), ամբուլատոր բժշկական ծառայություններ (7.7 տոկոս)։
  • Բազմազան ապրանքներ և ծառայություններ. գներն աճել են 7.4 տոկոսով, ինչը ընդհանուր ինդեքսում արտացոլվել է 0.35 տոկոսային կետով։ Գները հիմնականում աճել են ենթախմբերում՝ անձնական իրեր (37.9 տոկոս), ապահովագրություն (8.5 տոկոս), անձնական հիգիենա (4.2 տոկոս)։
  • Հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ. գներն աճել են 8.1 տոկոսով, ինչը արտացոլվել է տարեկան գնաճի մեջ 0.26 տոկոսային կետով։ Գներն աճել են ինչպես գիշերակացի ծառայությունների (10.2 տոկոս), այնպես էլ հանրային սննդի (7.8 տոկոս) գծով։
  • Ալկոհոլային խմիչքների, ծխախոտի խմբում գներն աճել են 3.5 տոկոսով, ինչը արտացոլվել է ընդհանուր ինդեքսում 0.23 տոկոսային կետով։ Տվյալ ժամանակահատվածում գները հիմնականում աճել են ծխախոտային արտադրանքի ոլորտում (6.6 տոկոս)։

Տեսանյութեր

Լրահոս