Թուրքիայում նշում են Արտո Թունջբոյաջյանի եղբոր՝ հայտնի երաժիշտ Օննո Թունջի մահվան 20-րդ տարելիցը. arevelk.am

arevelk.am-ը գրում է. Ստամբուլի «Լեյլա Գենջեր» համերգասրահում վաղը նշելու են 1996 թվականի հունվարի 14-ին սեփական օդանավով վթարի ենթարկված հայ տաղանդավոր երաժիշտ Օննո Թունջի (Օհաննես Թունջբոյաջյանի) մահվան 20-րդ տարելիցը: Օննո Թունջը թուրքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի ավագ եղբայրն է, ում ազդեցությամբ էլ Արտո Թունջբոյաջյանը հետագայում դարձել է երգիչ:

Օննո Թունջը շուրջ 175 երգերի հեղինակ է, որոնց մեծ մասը կատարել են թուրք հայտնի երգիչներ, նա սերտ համագործակցել է թուրք նշանավոր երգչուհի Սեզեն Աքսուի հետ՝ գրելով երգեր նրա համար: Հայ երաժիշտը տիրապետել է մի շարք երաժշտական գործիքների, նվագել է բաս կիթառ, կոնտրաբաս, դաշնամուր, հարվածային գործիքներ, հիմնականում ստեղծագործել է թուրքերեն:

047

Օննո Թունջի գրած «Sevince» երգը Հյուլքի Աքթունջի և Բագդան Բայդուրի կատարմամբ 1974 թ.-ին ներկայացվել է «Եւրատեսիլ» երգի մրցույթին։ Հայ երաժիշտը նաև սիմֆոնիաների հեղինակ է. նրա սիմֆոնիաներից մեկը հնչել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Նա նաև սեր է ունեցել ավիացիայի հանդեպ, վարել է օդանավ, հերթական թռիչքի ժամանակ վատ եղանակի պատճառով աղետի է ենթարկվել սեփական օդանավով: Աղետը տեղի է ունեցել Բուրսայից Յալովա վերադարձի ժամանակ, նրա հետ է եղել նաև ընկերը: 2002 թ.-ին Յալովա քաղաքի կենտրոնում տեղադրվել է երաժշտի հիշատակին նվիրված հուշարձան, որը հետագայում ենթարկվել է հարձակումների:

MTA4NjE1Nz

Արտո Թունջբոյաջյանը բազմիցս նշել է, որ եղբայրը, իբրև երաժիշտ, մեծ ազդեցություն է ունեցել իր վրա. իր բոլոր համերգներին Արտոն կրում է «Օննո» գրությամբ շապիկ (կամ այլ իր), նա Օննո Թունջին է նվիրել մի շարք երգեր:
1419281555_1920077_10203279338164149_871375955_n-3

Տեսանյութեր

Լրահոս