
Ադրբեջանի իշխանությունները փակել են տարադրամի փոխանակման կետերը

Ադրբեջանի Կենտրոնական բանկն արգելել է երկրի տարածքում տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը: Այսուհետ արտարժույթ փոխանակել հնարավոր է միայն բանկերի գրասենյակներում, հայտնում է Trend-ը:
«Կապված տարադրամի փոխանակման օպերացիաների աճի հետ՝ Կենտրոնական բանկը սահմանափակել է ու դադարեցրել փոխանակման կետերի գործունեությունը կոմերցիոն բանկերի արդյունավետ ու օպերատիվ կարգավորման, ծախսերի օպտիմալացման ու օպերացիաների նկատմամբ վերահսկողության ուժեղացման համար»,- ասվում է կարգավորողի հայտարարության մեջ:
Տարադրամի փոխանակման կետերի աշխատանքը կպահպանվի միայն զբոսաշրջային վայրերում, օրինակ՝ հյուրանոցներում ու օդանավակայաններում:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ ներկայում երկրում գործում է բանկերի 914 մասնաճյուղ ու բաժանմունք, որից 458-ը գտնվում է շրջաններում: