Թուրքիայում տարեկան միջինում 180.000 երեխա է ներգրավված հանցագործությունների մեջ

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակել է վաղ տարիքում հանցագործության վիճակագրության վերաբերյալ տվյալներ։ Նշվում է, որ 85 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում 0-17 տարիքային խումբը կազմում է շուրջ 21 մլն 817.000 (25.5 տոկոս): Ստացվում է, որ յուրաքանչյուր չորս մարդուց մեկը երեխա է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Թուրքիայում հանցագործությունների մեջ ներգրավված երեխաների թիվը զգալիորեն աճել է։ Հանցագործությունների մեջ ներգրավված երեխաների թիվը 2015-ին կազմել է 158.560, 2016-ին՝ 146.737, 2017-ին՝ 145.210, 2018-ին՝ 157.096, իսկ 2019-ին՝ 161.378։

2020-ին, մասամբ COVID-19 համավարակի պատճառով, հանցագործությունների մեջ ներգրավված երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 25.8%-ով՝ հասնելով 119.769-ի։

Մասնավորապես վերջին 10 տարիների վիճակագրության համաձայն՝ հանցագործության մեջ ներգրավված երեխաների ամենամեծ թիվը գրանցվել է 2024-ին՝ 188.926, մինչդեռ այս թիվը 2025-ին նվազել է ու հասել 186. 256-ի։ Ստացվում է, որ Թուրքիայում տարեկան միջինում 180.000 երեխա է ներգրավված հանցագործությունների մեջ։

Վերջին 10 տարիների ընթացքում հանցագործությունների մեջ ներգրավված երեխաների թիվն աճել է 17.47%-ով։

Թեև որոշվել է, որ 2021-ին հանցագործությունների մեջ ներգրավված է եղել 134.464 երեխա, այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 31%-ով՝ հասնելով 176.128-ի 2022 -ին, իսկ 2023-ին հասել է 177.174-ի։ 10 տարվա կտրվածքով հանցագործության մեջ ներգրավված երեխաների թիվն աճել է 17.74%-ով։

Հանցագործությունների ամենատարածված տեսակներն են դիտավորյալ վնասվածք հասցնելը, գողությունը, վիրավորանքը, սպառնալիքները, կողոպուտը և թմրանյութերը։

Տեսանյութեր

Լրահոս