«Հայաստանը Կովկասում Ֆրանսիայի ռազմավարական գործընկերն է». Ֆրանսիայի նախագահի թեկնածու
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը անհրաժեշտ է համարում շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում:
«Մշակութային և քաղաքական փոխգործակցությունն ամուր է, բայց պետք է էլ ավելի բարձրացնել այդ մակարդակը: Ֆրանս հայկական տնտեսական հարաբերությունները շատ ինտենսիվ են, որին առաջին հերթին նպաստում է Ֆրանսիայի զարգացման գործակալությունը: Ֆրանսիան Ռուսաստանից հետո ուղիղ ներդրումների առումով զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանում: Սակայն, բացի այդ, մեզ անհրաժեշտ է ավելացնել առևտրաշրջանառությունը»,-այդ մասին նա նշել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում` հավելելով, որ Հայաստանը պետք է Կովկասում դառնա Ֆրանսիայի ռազմավարական գործընկերը, որը կարող է դառնալ խաղաղության գոտի և նպաստել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նշանակալի զարգացմանը:
«Ֆրանսիան և Հայաստանն այս աշխարհում կարող են իրականացնել խաղաղության հաստատման համատեղ ծրագիր»,- ասել է նա: