Բաժիններ՝

Եգիպտոսում ձերբակալել են եկեղեցիներում պայթյուններին մասնակցության մեջ կասկածվողին

Ոստիկանությունը Եգիպտոսի Քենայի նահանգի բնակավայրերից մեկում ձերբակալել է Տանտա ե Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիներում պայթյուններին մասնակցության մեջ կասկածվողին: Այդ մասին հայտնել է «Վետո» պորտալը:

Պորտալի տեղեկատվությամբ՝ ձերբակալված Ալի Մահմուդ Մուհամեդ Հասանը՝ ծնված 1977 թվականին, նշված է Եգիպտսի եկեղեցիներում ահաբեկչական գործողություններին հնարավոր մասնակցության համար 19 որոնվողների ցուցակում:

Ապրիլի 9-­ին երկու պայթյուններ են որոտացել Եգիպտոսի եկեղեցիներում մի քանի ժամվա տարբերությամբ: Եգիպտոսի Տանտա քաղաքի գլխավոր եկեղեցում, տարբեր տվյալներով, զոհվել է 28­-ից մինչեւ 31 մարդ, շուրջ 80 հոգի վիրավորվել է: Պայթյունն իրականացրել է մահապարտը, որը եկեղեցի էր մտել ժամերգության ժամանակ:

Ավելի ուշ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Ալեքսանդրիա քաղաքի եկեղեցու մուտքի մոտ, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Ղպտի եկեղեցու պատրիարք Թեոդորոս (Թավադրոս) Բ­ն: Այդ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 18 մարդ:
Այս պահին պարզված են ահաբեկչական գործողությունների երկու կատարողների ինքնությունը, ձերբակալված են եւս երեք հոգի, որոնց կասկածում են դրանց կազմակերպմանը մասնակցելու մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս