Սեյրան Օհանյանը դեպրեսիայի մեջ է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո ՕՐՕ-ականներով ոչ հավաքվել են, ոչ նիստ ու ժողով արել, առաջնորդներն անգամ շնորհակալություն չեն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանք-չարչարանքի համար: Դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ՝ իր ամենամյա դասախոսություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը եւս օվկիանոսից այն կողմ է, իսկ Սեյրան Օհանյանից որեւէ տեղեկություն չկա։
Դեպրեսիան այնքան է խեղդել, որ կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն անգամ ֆոտոսեսիաներ չի անում: Հատկապես վիրավորված է ՕՐՕ-ի երկրորդ էշելոնը, որը ջանք ու եռանդ չի խնայել, սակայն մնացել է ստվերում: «Բացարձակ որեւէ տեղեկություն չունենք, ոչ հեռախոս են վերցնում, ոչ էլ գալիս են, չգիտենք ինչ է լինելու, սպասում ենք Օսկանյանի վերադարձին, կարծում եմ՝ շատերը կլքեն դաշինքն էլ, կուսակցությունն էլ, առաջինը ես դուրս կգամ իմ թիմով»,- ասաց մեր աղբյուրը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: