Թրամփը հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի գնահատում անցկացնել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ ապրիլի 18-ին տարածված հայտարարության մեջ:
«Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդին՝ կատարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստուգում, որը կպարզի թե արդյոք Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսականորեն կարեւոր է Իրանի հետ կապված պատժամիջոցների կասեցումը՝ Գործողությունների համատեղ համապարփակ
ծրագրի պայմաններին համապատասխան»,-նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը։