Թուրքիայի քաղաքացիները պահանջում են չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների առնչությամբ երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցները շարունակվում են:
Հազարավոր մարդիկ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Այդընում, Քոջաելիում, Քոնյայում ու Ադանայում փողոցներ են դուրս եկել` ասելով. «Ոչ, մենք հաղթեցինք»:
Հատկապես բազմամարդ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ստամբուլում: Քաղաքի Քադըքյոյ թաղամասում հազարավոր կանայք են ցույցի դուրս եկել` հայտարարելով, որ թույլ չեն տա մեկ մարդու ռեժիմի հաստատում:
Անկարայում բարձրագույն ընտրական հանձնաժողովի դիմաց հավաքված ցուցարարները պահանջել են չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները: