Բաժիններ՝

Թուրքիայում արտակարգ դրությունը երեք ամսով երկարաձգվել է

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ապրիլի 18­-ի երեկոյան որոշում է կայացրել հավանություն տալ երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու որոշմանը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Արտակարգ դրության նոր երկարաձգումն ուժի մեջ է մտել ապրիլի 19­-ից: Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15­-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20­-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 11­-ին, ապա նաև
հունվարի 3­-ին երկարաձգվել էր 90-­ական օրով:

Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930