Բաժիններ՝

Հյուսիսկորեական թերթը Թրամփի վարչակազմին նախազգուշացրել է, որ ԿԺԴՀ-­ն Սիրիան չէ

Փենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին: Այս պնդմամբ հանդես է եկել «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը։

«Փենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին, որոնք սիրում են խաղալ կրակի հետ եւ ձգտում են ԿԺԴՀ-­ին զրկել ինքնիշխանությունից, արժանապատվությունից եւ կենսական իրավունքներից»,­-ընդգծում է թերթը:

Միացյալ Նահանգները, նշում է թերթը, «վերջերս անպատիժ հարված հասցրեց Սիրիայի ավիաբազային»: Այս առնչությամբ «Մինչժու Չոսոնը» Թրամփի վարչակազմին կոչ է անում «չմոռանալ, որ ԿԺԴՀ­ն Սիրիան չէ, եւ չնյութել անխոհեմ պլաններ»:

Թերթը նախազգուշացնում է, որ Վաշինգոնը «չի կարողանա ապահովել ամերիկյան ռազմակայանների անվտանգությունը Հարավային Կորեայում, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ ԱՄՆ-­ի մայրցամաքային մասում, երբ ԿԺԴՀ-­ի անպարտելի հեղափոխական ժողովրդական բանակի մարտիկները կրակ բացեն»,-հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս