Բաժիններ՝

Պաշտոնաթող Հռոմի Պապը նշել է իր 90-ամյակը

Պաշտոնաթող Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապը երկուշաբթի օրը նշել է իր ծննդյան 90-ամյակն ընկերների ու ընտանիքի անդամների շրջապատում՝ մեկ գավաթ գարեջրով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Բենեդիկտոս 16-րդն ընդունել է հյուրերին Վատիկանի իր տան բակում, ուր նա ապրում է 2013 թվականից ի վեր: Նրան են այցելել նրա ավագ եղբայր մոնսենյոր Ջորջ Ռաթզինգերը, ինչպես նաև՝ հյուրեր նրա հայրենի գերմանական Բավարիա երկրամասից:

Նրա 90 ամյակը լրացել է կիրակի օրը։ Ու քանի որ ծննդյան օրն այս տարի համընկել էր Սուրբ Զատկի տոնի հետ, ծննդյան օրվա հավաքը տեղափոխվել էր երկուշաբթի:

Նախկին Պապին է այցելել նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապըը, ով բարեմաղթանքներ է հղել Բենեդիկտոսին:

Նախկին Պապ Բենեդիկտոսը ծնվել է 1927 թվականի ապրիլի 16-ին Հարավային Գերմանիայում: Նրա աշխարհիկ անունն է Ջոզեֆ Ռաթզինգեր: Նա ուսումնասիրել է աստվածաբանություն և երկար տարիներ Վատիկանում պատասխանատու եղել աստվածաբանական ուսմունքի ճիշտ մեկնաբանման համար: Նա Հռոմի Պապ էր ընտրվել 2005 թվականին։

Բենեդիկտոս 16-րդը Հռոմի Պապի աթոռից հեռացավ 2013 թվականին՝ Կաթոլիկ եկեղեցում դառնալով վերջին 600 տարիների ընթացքում հրաժարական ներկայացրած առաջին Պապը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս