Բաժիններ՝

Սև ծովում խորտակվել է «Արսենալի հերոսները» նավը

Սեւ ծովում ապրիլի 19­-ին խորտակվել է «Արսենալի հերոսները» նավը, որի վրա գտնվում էԷր 12 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի ինը քաղաքացիներ, երկու ռուսաստանցի եւ Վրաստանի մեկ քաղաքացի: Այդ մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ղրիմի գլխավոր վարչությունը:

«Ապրիլի 19-­ին Սեւ ծովի ջրատարածքում խորտակվել է «Արսենալի հերոսները» նավը»,­-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱԻՆ-­ի տարածաշրջանային վարչության տվյալներով՝ անձնակազմի անդամներից մեկին փրկել են, եւ նա արդեն գտնվում է «Արմադա Նավիգատոր» նավի վրա: Փրկարարները հայտնաբերել են եւս չորս նավաստիների, բայց առայժմ չեն կարողանում նրանց մոտենալ, հաղորդել է ՏԱՍՍ-­ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս