Բաժիններ՝

Արքայազններ Ուիլամը և Հարրին տղամարդկանց հորդորել են չխուսափել հոգեբաններից

Արքայազններ Ուիլյամը եւ Հարրին բրիտանացի տղամարդկանց հորդորել են չանտեսել եւ չթաքցնել իրենց հոգեբանական խնդիրները: Այս մասին Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչներն ասել են CALM բարեգործական հանդեսի համար կազմակերպված հարցազրույցում:

«Որոշ լուրջ խնդիրների շուրջ խոսակցությունները շատ երկար ժամանակ արգելքի տակ էին,­ խոստովանել է արքայազն Ուիլյամը:­ (Համարվում էր, որ) հաջողակ, ուժեղ մարդիկ չեն տառապում: Բայց, իհարկե, դա այդպես չէ»: «Իրականում, ամեն ինչ շատ պարզ է: Եթե զգում ես, որ որեւիցե մեկի հետ հարկ է խոսել այդ մասին, դա, իրոք, կարող է օգնել»,­-ասել է նա:

«Մեզ բոլորիս համար երբեմն հեշտ չի լինում, բայց տղամարդիկ առանձնահատուկ անհրաժեշտություն են զգում ձեւացնել, թե ամեն ինչ կարգին է»,­-ասել է արքայազն Հարրին: Ավելի վաղ արքայազն Հարրին խոստովանել է, որ լուրջ հոգեբանական խնդիրներ է ունեցել մոր՝ արքայադուստր Դիանայի մահվանից հետո:

Նա ասել է, որ երկու տարի «կատարյալ քաոսի» մեջ է եղել: Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին (Ուիլյամը եւ նրա տիկին Քեյթը), ինչպես նաեւ արքայազն Հարրին Heads Together արշավի շրջանակներում հասարակական կարծիքն ակտիվորեն հրավիրում են հոգեբանական խնդիրների լուծման եւ հոգեբանական առողջության պահպանման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս