«Եթե վերցնողը չլինի, չես կարող գտնել մեկին, զոռով չես կարողանա տանել, կոխել մարդու աչքը, հնարավոր չէ…». Արթուր Գևորգյան. «Ժողովուրդ»

Երևանի թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արթուր Գևորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ԱԺ այս ընտրություններում խնդիրը ոչ թե ընտրակեղծարարների, այլ ժողովրդի մեջ էր: Խոսելով ընտրակաշառքի մասին՝ նա հայտարարել է.

«Ինչքան անբարոյական է տալը, այնքան անբարոյական է վերցնելը»: Հիշեցմանը, թե ընտրակաշառք բաժանողը հենց իշխանությունն է եղել, Գևորգյանը նշել է. «Ոչ միայն: Եթե վերցնողը կա, տալիս են բոլորը: Գիտեք, խնդիր կա, եթե վերցնողը չլինի, չես կարող գտնել մեկին, զոռով չես կարողանա տանել, կոխել մարդու աչքը, հնարավոր չէ…

Մի շարք միջոցները, այս նոր հնարքները բերեցին նրան, որ ավելի լուրջ խնդիրը տեսանք, որ խնդիրը ոչ թե ընտրատարածքում է, ոչ ընտրակեղծարարի մեջ է, լցոնում անողի, այլ եթե դա էլ ենք կանխում, տեսնում ենք հասարակության մոտ խնդիր: Այ, սրա մասին է պետք մտածել, սա ավելի լուրջ ահազանգ էր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930