Նյու Յորքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը
Միացյալ Նահանգներ Նյու Յորք քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը: Պրեմիերան ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ լե Բոնը, Անժելա Սարաֆյանը, Ջեյմս Քրոմուելը, ինչպես նաև ՄԱ-Կում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:
«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:
Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և այլոք:
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի:
Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար: