Ճապոնիայում որոշել են ներդնել ավտոմատ խանութներ՝ առանց վաճառողների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել փոքր սուպերմարկետների ցանցերի հինգ գլխավոր գործարկուների հետ համագործակցությամբ մշակել եւ երկրում գործարկել լիովին ավտոմատացված խանութների համակարգ՝ առանց վաճառողների: Այն պետք է սկսի աշխատել 2025 թվականին, տեղեկացնում է Kyodo գործակալությունը:
Համակարգը հիմնված կլինի փաթեթվածքի մեջ ապրանքի վերաբերյալ տեղեկատվությամբ չիպերի օգտագործման վրա: Դրամարկղային ապարատը գրեթե վայրկենաբար կհաշվի այն ուղղակիորեն գնորդի զամբյուղից:
Այդ գործընթացն, ինչպես հաղորդվում է, կտեւի շուրջ 10 վայրկյան: Դրամարկղային ապարատն այնուհետեւ գնորդին է տալիս մանրը եւ վճարագիր անհրաժեշտության դեպքում, իսկ ռոբոտը կօգնի գնումները դնել փաթեթի մեջ:
Համակարգն արդեն փորձարկումներ է անցել Օսակայի պրեֆեկտուրայի Մորիգուտի քաղաքի խանութներից մեկում: Ավտոմատ խանութների ներդրումը կապված է Ճապոնիայում վաճառորդների պակասի հետ, որոնց աշխատանքը երկրում ավելի ու ավելի թանկ է նստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: