Բաժիններ՝

Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել է

ԱՄՆ-­ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին ABC News հեռուստաալիքը հայտնել էTwitter­-ում՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղարին:

«Նախկին նախագահ Ջորջ Բուշը հոսպիտալացվել է, բայց իրեն նորմալ է զգում»,­-ասված է հրապարակման մեջ:

Նաեւ հեռուստաալիքն իր միկրոբլոգում հրապարակել է Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի գրասենյակի հայտարարությունը: Տեքստում ճշտվում է, որ նա «Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) հոսպիտալ է տեղափոխվել ապրիլի 14-­ին՝ չդադարող հազի պատճառով հետազոտվելու համար»:

Ախտորոշման համաձայն՝ Բուշ Ավագի մոտ «թոքաբորբի թեթեւ դեպք է», նա անհրաժեշտ բուժում է ստացել: Ջորջ Բուշ Ավագն ԱՄՆ-­ի նախագահն է եղել 1989­-ից մինչեւ 1993 թվականը: Այժմ նա 92 տարեկան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս