Բաժիններ՝

ԻՊ­-ի զինյալներն Իրաքում իպրիտ են կիրառել ամերիկացի զինվորականների դեմ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ԱՄՆ­-ի եւ Ավստրալիայի զինվորական հրահանգիչների դեմ իպրիտ են կիրառել Իրաքում: Այդ մասին հայտնել է CBS News-­ը:

Թունավոր գազի կիրառմամբ գրոհը տեղի է ունեցել ապրիլի 16­-ին: Դրա հետեւանքով Իրաքի 25 քաղաքացիներ դիմել են բժշկական օգնության, ամերիկացիների թվում տուժածներ չկան, հաղորդել է հեռուստաալիքը:

Նշվում է, որ դա արդեն երկրորդ քիմիական գրոհն է վերջին մի քանի օրվա ընթացքում: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԻՊ-­ի զինյալները թունավոր նյութեր են օգտագործել Մոսուլի արեւմուտքում տեղի ունեցած մարտերում: Չհաստատված տվյալներով՝ խոսքը վերաբերում է քլորին, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս