Ermenihaber.am-ը գրում է, որ թուրքական F-16 կործանիչները Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերին հարվածելուց հետո, ավիահարվածներ են հասցրել նաև Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմական ճամբարների ուղղությամբ:
Տան համար ապրանքներ արտադրող սկանդինավյան IKEA արտադրողը հայտարարել է կահույքի մի քանի տասնյակ առարկաներ հետ կանչելու մասին՝ կապված այն վտանգի հետ, որ դրանք ներկայացնում են երեխաների համար: Խոսքը, մասնավորապես, կոմոդների «Մալմ» շարքի մասին է:
Նավթի գինը Նյու Յորքի ու Լոնդոնի բորսաներում նվազել է: Ներկայում հումքի գինը կազմում է 1 բարելի դիմաց 48, 14 ու 54,62 դոլար համապատասխանաբար:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է չեզոքացնել հակամարտության գոտում հնարավոր լարվածության նոր ալիքը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» պարբերականի գլխավոր խմբագիր, ռուսաստանցի հեղինակավոր վերլուծաբան, ՌԴ արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում սպասվելիք իրավիճակին և կարգավորման բանակցություններին:
«Կոմսոմոլսկայա պրավդան» վերջինիս հետ զրուցել է 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության շուրջ, որը կատարելու մեջ կասկածվում է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։
Օդեսայի լողափում արգելապատնեշները քանդելուց հետո միլիարդատեր, «Բատկիվշչինայի» նախկին պատգամավոր Վասիլի Խմելնիցկին մեղադրել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին իր մասնավոր սեփականություն ներխուժելու մեջ, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ներին:
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունը (THY) մի շարք չվերթեր է չեղյալ հայտարարել Թուրքիայի հարավարևելյան նահանգներում՝ կապված Իրաքի հյուսիսում անցկացված ռազմական օպերացիայի հետ, հայտնում է Hurriyet-ը:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հավանության է արժանացրել Ուկրաինային օգնության նպատակով հատկացվելիք հաջորդ տրանշը, որի ընդհանուր գումարը կազմում է 17,5 մլրդ դոլար:
ԱՄՆ-ում ոստիկանները գնդակահարել են Լոս Անջելեսի շրջաններից մեկում անկանոն կրակ բացած տղամարդուն, հայտնում է Hollywood Reporter-ը:
Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է եկել «սելֆի» բառը ռուսական համարժեքով՝ «սեբյաշկայով» փոխարինելու նախաձեռնությամբ:
Թուրքիայի արևելյան Դիարբեքիր ու Հաքքարի նահանգներում հարձակումներ են իրականացվել ոստիկանների վրա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Թուրքական ռազմաօդային ուժերը Իրաքի հյուսիսում ավիահարված են հասցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների ճամբարներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եթե ցանկանում են ժողովրդավարություն իրականացնել, ապա կարող են իրականացնել կառավարման ցանկացած մոդելի պարագայում
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ընդդիմադիր հրապարակախոս, քաղաքագետ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին` անդրադառնալով «ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և հակամարտությունը շուտափույթ կարգավորելու՝ դիվանագետների կոչերին, Ալիև-Սարգսյան հնարավոր հանդիպմանը:
Ինչպես հայտնում է LifeNews-ը, բժշկական հետազոտությունը հաստատել է կասկածները, որ 31-ամյա դերասան, «Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանի մոտ առկա է երկրորդ աստիճանի ուռուցք: Ուռուցքի նմուշների անալիզը ցույց է տվել, որ այն չարորակ է:
«ԵՏՄ-ում առաջիկայում ընդլայնում չի սպասվում»,- այս մասին այսօր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ ասաց «Վալդայ» ակումբի անդամ, գերմանացի հեղինակավոր քաղաքագետ Ալեքսանդր Ռարը` անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հեռանկարայնությանը:
Ալեքսանդր Ռարի կարծիքով՝ Արևմուտքը Ղարաբաղում կիրառելու է աստիճանաբար կարգավորման դինավագիտությունը
«Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները, ոչնչացնելով Հայաստանի Զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան, կանխում են շփման գծում թշնամու դիրքերը ամրացնելու փորձերը: Ադրբեջանի ԶՈՒ-ն, օգտագործելով խոշոր տրամաչափի զենք ու ականանետեր, կանխարգելել է հակառակորդի ակտիվացման փորձերը զորքերի շփման գծում»;
Աշխարհը պետք է կանգնեցնի Պուտինին ու առաջինը, ինչ կարող է անել ԱՄՆ-ը, ուկրաինացիներին զինելն է:
Այցեր անպայման տեղի կունենան: Հավանաբար առաջիկա մեկ ամսվա ընթացքում Իրանի փոխնախագահը պատվիրակությամբ կայցելի ՀՀ: Այդ այցը կլինի ի պատասխան Հովիկ Աբրահամյանի Իրան կատարած այցին:
Թուրքիայի կառավարությունում աղբյուրը այսօր հայտնել է, որ Անկարան մտադիր է բաժնեմաս ձեռք բերել Տրանս-Ադրիատիկ (TAP) գազատարում: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Ոսկու գներն այսօր նվազել են՝ հասնելով նոր հնգամյա նվազագույն մակարդակին՝ 1 ունցիայի դիմաց 1077,40 դոլար, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Էլազըղ քաղաքի հյուրանոցում պայթյուն է տեղի ունեցել, նախնական տեղեկություններով վիրավորվել է 3 մարդ, հայտնում է Cumhuriyet-ը:
Թուրքիան սիրիական կոնֆլիկտի կողմ չի հանդիսանում, սակայն կոպտորեն արձագանքելու է այդ երկրից եկող իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգին, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
ԱՄՆ Լուիզիանա նահանգում Grand 16 Theatre-ում զոհվել է 3 մարդ, 7 մարդ վիրավորվել է, հայտնում է The Advertiser թերթը:
Ղեկավարները հավանության են արժանացրել Պորոշենկոյի նախաձեռնությունը՝ ստորագրել շփման գծից տանկերը, մինչև 100 մմ տրամաչափի թնդանոթները հետ քաշելու մասին համաձայնագիր:
Տեր-Պետրոսյանի բանասիրական դոկտորությունը չի ենթադրում իրավական հատուկ գիտելիքներ, բայց հաշվի առնելով, որ նա Հայաստանի առաջին նախագահն է՝ ենթադրվում է, որ սահմանադրական որևէ փաստաթղթի մասին խոսելիս պետք է համոզված լինի, թե ինչի մասին է խոսում։
Սիրիայում այսօր ԴԱԻՇ-ի 35 զինյալ է ոչնչացվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի անցկացրած օպերացիայի ընթացքում, հայտնում է DHA գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին:
Երևան ու Բաքու կատարած այցի ժամանակ անցկացվել են բարձր մակարդակով հանդիպումներ ու բանակցություններ յուրաքանչյուր նախագահի հետ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջնական լուծման նպատակով բանակցություններում առաջընթաց գրանցելու նպատակով արված վերջին առաջարկները:
Ռուսաստանի ու Թուրքիայի բանակցությունների դանդաղումը միջկառավարական «Թուրքական հոսք» նախագծում, կապված է Թուրքիայի ներսում քաղաքական խնդիրների հետ՝ երկրում ձևավորված չէ կառավարություն, մեկնաբանել է ստեղծված իրավիճակը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը RTV Slovenija հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: