Բաժիններ՝

«Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառով

«Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն, որը ռասայական հողի վրա վիրավորել էր Մարկուս Ռեշֆորդին, դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է The Touchline պարբերականը։

Միջադեպը տեղի էր ունեցել խաղի ընթացքում, երբ անգլիացի ֆուտբոլիստն անկյունային հարված էր իրացնում. այդ պահին ֆանատը ռասիստական վիրավորանքներ է հնչեցրել նրա հասցեին, ինչն էլ ֆիքսվել է տեսախցիկների կողմից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրպագուն հնարավորություն ունի խուսափելու ճաղերի հետևում հայտնվելուց, սակայն դրա համար պետք է կատարի մի քանի խիստ պայման։ Մասնավորապես, նա պետք է վճարի 2 հազար եվրո տուգանք, անցնի ռասիզմի դեմ պայքարի պարտադիր վերականգնողական ծրագիր, ինչպես նաև համակերպվի ֆուտբոլային մարզադաշտեր մուտք գործելու եռամյա արգելքի հետ։

Հիշեցնենք, որ Մարկուս Ռեշֆորդը 2025 թվականի ամառվանից վարձավճարով հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում»՝ տեղափոխվելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031