Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց

Իրանին առնչվող լցանավ է ապրիլի 30-ին մտել Հորմուզի նեղուց. հայտնում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հինգշաբթի առավոտյան արձանագրվել է Իրանի հետ կապված միայն մեկ լցանավի մուտքը Պարսից ծոց, որից օրվա ընթացքում որևէ նավի ելք չի գրանցվել։ Մինչդեռ, չորեքշաբթի օրը գրանցվել է Պարսից ծոց երկու բեռնատար նավի մուտք և երեք նավի ելք։

Դրանց մեծամասնությունն առնչվում է Իրանին։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3000 մարդ։

Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հետագա բանակցություններն ավարտվել են անարդյունք։ Այս ընթացքում ԱՄՆ-ը ձեռնարկել է Իրանի նավահանգիստների շրջափակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031