Բաժիններ՝

Ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը ապրիլի 21-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իր ոսկյա զարդերի խանութից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա և կախազարդ՝ պատճառելով 2 միլիոն 900 հազար դրամի նյութական վնաս։

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Դիլիջան քաղաքի 23-ամյա բնակիչը։

Ապրիլի 27-ին նա Արմավիրի մարզի Այգեվան գյուղում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը և հայտնել, որ նույն օրը Վանաձորում վաճառել է ոսկյա զարդերը։

Դիլիջանի բնակիչ 23-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930