Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 11-րդ վերանայման համաժողովի ընդհանուր քննարկմանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ վճռական հանձնառությունը պայմանագրին՝ ընդգծելով զինաթափման ջանքերը առաջ մղելու և միջուկային հակամարտության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ շոշափելի քայլերի անհրաժեշտությունը։

 

Նշվում է, որ պատվիրակությունը նաև ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կարևոր դերը միջուկային անվտանգությանը վերաբերող հարցերում միջազգային համագործակցությունը խթանելու գործում։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930